ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Ես, ս, սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից հարցում կատարվի «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին կամ այլ տեղեկատվական համակարգի և վերջիններիս խնդրում եմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրել իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել ինձ կամ երրորդ անձի (վարկառուի, գրավատուի կամ երաշխավորի) հետ վարկային (փոխառության, գրավի, երաշխավորության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
Ինչպես նաև տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկային (փոխառության, գրավի, երաշխավորության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության, գրավի, երաշխավորության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին առանց ինձ նախապես տեղյակ պահելու «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն կամ այլ տեղեկատվական համակարգը «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրի իմ ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից կայացված համապատասխան որոշման վրա:
Սույն համաձայնությունը կարդացել եմ և հաստատում եմ, որ ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:
Համաձայն եմ, որ սույն համաձայնության շրջանակներում իմ` որպես ֆիզիկական անձ տրված համաձայնությունը ներառի նաև իմ` որպես անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված համաձայնությունը և հակառակը:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հարգելի հաճախորդ
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնելու է Ձեր անձնական տվյալների մշակում «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և Ձեր միջև կնքվելիք պայմանագրի կատարման, ինչպես նաև պայմանագրի պայմաններից բխող և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործողությունների իրականացման նպատակով:
Անձնական տվյալների մշակումը, ի թիվս այլ գործողությունների և չսահմանափակվելով ներքոնշյալ ցանկով, ներառում է ցանկացած գործողություն կամ գործողություների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու (մասնավորապես` «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներում, վարվող հաշվետվություններում, զեկույցներում և այլ տվյալների բազաներում), փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով (այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկիր) փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկանական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:
Անձնական տվյալների հասանելիությունը կամ Անձնական տվյալների մշակումը սահմանափակված կլինի միայն «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից հստակորեն լիազորված անձանց շրջանակով:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Ձեր տվյալները մշակելու համար կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, այլ անձանցից ստանալ Ձեզ հետ պայմանագիր կնքելու նպատակով, իր գործողությունների, ինչպես նաև իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած տվյալ: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Ձեր կողմից «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրված և հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները, ինչպես նաև ԱՔՌԱ Վարկային բյուրոյից, ՀՀ կենտրոնական բանկից, իրավապահ մարմիններից, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից Ձեր վերաբերյալ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին տրամադրված տվյալները: Ցանկը սահմանափակ չէ, և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն այլ աղբյուրներից ևս կարող է ստանալ Ձեր անձնական տվյալները:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև երրորդ անձանց և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերի (աուդիտորական, խորհրդատվական, ծառայությունների մատուցման, ապահովագրության պայմանագրերի կնքման և այլ նպատակներով) համաձայն` Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկիր կամ վերջիններիս կարող է տրամադրվել հնարավորություն օգտվելու այդ տվյալներից: Անձնական տվյալները մշակվելու են տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով:
Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից անձնական տվյալների, ինչպես նաև սույն համաձայնության չտրամադրումը կարող է ազդել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից կայացվելիք որոշման վրա:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Դուք ունեք մշակման հետ կապված ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև Ձեր կողմից տվյալների ոչնչացման կամ տվյալների մշակման դադարեցման պահանջ ներկայացնելու իրավունք: Ձեր կողմից հայցվող դադարեցման պահանջ ներկայացվում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին գրավոր դիմումի միջոցով, որին ընթացք է տրվում միայն այն դեպքում, երբ դիմումում ներկայացված պահանջը հնարավոր է բավարարել` հիմք ընդունելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներքին իրավական ակտերը և անձնական տվյալների մշակման անհրաժեշտության բացակայությունը:
Սույն ծանուցման վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերի դեպքում կարող եք դիմել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ես` ,
հավաստում եմ, որ սույնով ծանուցվել եմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից իմ տվյալների մշակման մտադրության մասին, ծանոթացել եմ սույն ծանուցման բովանդակությանը, չեմ առարկում և տալիս եմ իմ համաձայնությունը սույն ծանուցման համաձայն մշակելու իմ վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ:
Ես պարտավորվում եմ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին իր պահանջով տրամադրել անձնական տվյալներ:
Սույնով նաև հավաստում եմ, որ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին երրորդ անձանց անձնական տվյալների տրամադրման համար այդ կապակցությամբ ստացել եմ նրանց համաձայնությունը:
Ես համաձայն եմ, որ ինքնուրույնաբար լիակատար պատասխանատվություն եմ կրում տրամադրված տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության համար: